Ծառայություններ

Պահեստավորում և ծառայություններ

Պահեստավորում և ծառայություններ

Ice House համալիրը առաջարկում է ժամանակակից չոր և սառը պահեստավորման ծառայություններ՝ որակի եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան: Բազմաֆունկցիոնալ սառնարանային խցիկները համալրված են նորագույն  սարքավորումներով և ապահովում են  կարգավորվող ջերմային ռեժիմների և խոնավության մակարդակի  ընտրության լայն հնարավորություն (-25 °C + 10 °C ): Պահեստի ընդհանուր տարողունակությունը 1500 պալետատեղ է:

  • Պահատվություն
  • Խցիկների վարձակալություն
  • Բեռնաթափում, Բեռնաբարձում
  • Կշռում, պիտակավորում, պալետավորում
  • Փաթեթավորում, վերափաթեթավորում
  • Կոմպլեկտավորում, առաքում
  • Շոկային սառեցում
  • Ապրանքային մնացորդի և շրջանառության ճշգրիտ հաշվառում, հաշվետվությունների տրամադրում

Լոգիստիկա և դիստրիբյուցիա

Լոգիստիկա և դիստրիբյուցիա

Ice House-ը տրամադրում է լոգիստիկ և դիստրիբյուցիոն ծառայությունների ամբողջական փաթեթ: Համալիրը հագեցած է բոլոր անհրաժեշտ կարողություններով՝ նախատեսված մեքենաների բեռնաբարձման և բեռնաթափման, ինչպես նաև առաքման և դիստրիբյուցիայի համար: Բեռնաթափման/բեռնաբարձման օրական միջին ծավալը կազմում է 400 տոննա:

  • Պրեսելինգի և դիստրիբյուցիոն ծառայություններ տեղական արտադրողների համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուկաներում
  • Ապրանքների անվտանգ և ժամանակին բեռնափոխադրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում
  • Փոքր և միջին ձեռնարկությունների ապրանքատեսակների առաջխաղացում շուկայում
  • Ապրանքների ապահով բեռնափոխադրում Ice House լոգիստիկ կենտրոնների միջազգային ցանցի ներսում:

Խորհրդատվություն և բիզնես կենտրոն

Խորհրդատվություն

Ice House-ի բարձր որակավորում ունեցող մասնագետները առաջարկում են խորհրդատվական ծառայութուններ՝ իրավաբանական և հաշվապահական ուղղություններով:

  • Ֆինանսների կառավարում
  • Հաշվապահական հաշվառում
  • Իրավաբանական խորհրդատվություն
  • Ներմուծման և արտահանման  ուղեկցում