Մեր մասին

 

 Հայաստանի տնտեսության զարգացմանը զուգնըթաց աճում էր  տեղական արտադրանքի` գյուղմթերքի, վերամշակված սննդամթերքի  ծավալները: Ակտիվանում էր նաև երկրի արտաքին տնտեսական գործունեությունը՝ ավելացնելով արտահանման և ներմուծման ծավալները: Արդյունքում, շուկայում առկա պահեստավորման հնարավորությունները բավարար չէին, մինչդեռ աճում էր ճկուն և կառավարելի  ջերմային ռեժմներով ժամանակակից պահեստի պահանջարկը:

Ի պատասխան շուկայում առկա այս կարիքներին, Երևանում 2014թ հիմնվեց ICE HOUSE լոգիստիկ համալիրը: Համալիրի պահեստային կարողությունը կազմում է 1500 պալետատեղ՝ նախատեսված չոր ու սառնարանային պահատվության համար: Այլ կերպ ասած, այն միառժամանակ կարող է տեղավորել 80 մեծ բեռնատարի  պարունակություն:

Զինված լինելով նորագույն տեխնոլոգիաներով՝ ICE HOUSE-ը կարողանում է յուրաքանչյուր ապրանքի համար բավարարել պահանջվող ջերմային ռեժիմը և խոնավության մակարդակը: Տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն յուրաքանչյուր ապրանքի համար համապատասխան ջերմային ռեժիմ ընտրելու ուղղությամբ՝ ապահովելով Ձեր ապրանքի կյանքի առավելագույն տևողությունը:

 

Audit-Fin-rep-IFRS-2017-1-5

Audit-Fin-rep-IFRS-2017-6-10