Էկոնոմիկայի նախարարի այցը Ice House

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը այցելեցին Ice House համալիր՝ շրջելու կետրոնում և ծանոթանալու կենտրոնի ներկայիս գործունեությանը: Այցի ավարտին հյուրերը նշեցին, որ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր գրավականներից մեկը դա առևտրային հարաբերությունների զարգացումն է արտասահմանյան գործընկերների հետ: Ice House համալիրը արդեն երկար տարիներ է, ինչ կառուցել է և շարունակում է կառուցել առևտրային կայուն հարաբերություններ միջազգային տարբեր ընկերությունների հետ: