METRO AG ընկերություն

METRO AG ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորևը Հայաստանում գտնվելու ընթացքում այցելեց Ice House լոգիստիկ համալիր և ծանոթացավ կենտրոնի գործունեությանը: Նա նաև հասցրեց համտեսել տեղական արտադրության տարբեր մթերքներ և ծանոթացավ հայաստանյան շուկայի առաջատար ապրանքանիշերին՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում  հայկական ապրանքատեսակները իրենց տեղը կգտնեն ռուսաստանյան շուկայում: METRO AG ընկերությունը, Ռուսաստանում հայտնի սուպերմարկետների ցանց է, որը միջազգային առևտրային շուկայում գտնվում է առաջատար դիրքերում: