Պրոդէքսպո 2017. Մոսկվա

Պրոդ Էքսպո-2017,  ցուցահանդեսը մեկ հարկի տակ հյուրընկալեց արտադրողների, խոշոր և մանրածախ գնորդների, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողների, ինչը իր հերթին հնարավորություն ընձեռեց նոր գործարար կապեր հիմնել, ինչպես նաև ծանոթանալ վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին և համաշխարհային շուկայի ընթացիկ միտումներին: Ice House ընկերությունը ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրեց մոսկովյան նորաբաց պահեստային/սառնարանային համալիրը, որը առաջարկում է բազմազան ծառայություններ և առևտրային նոր կապերի հաստատման լայն հնարավորություններ: