Պահեստավորում և ծառայություններ
|
Պահեստավորում և ծառայություններ
Ice House համալիրը առաջարկում է ժամանակակից չոր և սառը պահեստավորման ծառայություններ՝ որակի եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան: Բազմաֆունկցիոնալ սառնարանային խցիկները համալրված են նորագույն սարքավորումներով և ապահովում են կարգավորվող ջերմային ռեժիմների և խոնավության մակարդակի ընտրության լայն հնարավորություն (-25 °C + 10 °C ): Պահեստի ընդհանուր տարողունակությունը 1500 պալետատեղ է:
- Պահատվություն
- Խցիկների վարձակալություն
- Բեռնաթափում, Բեռնաբարձում
|
- Կշռում, պիտակավորում, պալետավորում
- Փաթեթավորում, վերափաթեթավորում
- Կոմպլեկտավորում, առաքում
|
- Շոկային սառեցում
- Ապրանքային մնացորդի և շրջանառության ճշգրիտ հաշվառում, հաշվետվությունների տրամադրում
|
|
Լոգիստիկա և դիստրիբյուցիա
|
Լոգիստիկա և դիստրիբյուցիա
Ice House-ը տրամադրում է լոգիստիկ և դիստրիբյուցիոն ծառայությունների ամբողջական փաթեթ: Համալիրը հագեցած է բոլոր անհրաժեշտ կարողություններով՝ նախատեսված մեքենաների բեռնաբարձման և բեռնաթափման, ինչպես նաև առաքման և դիստրիբյուցիայի համար: Բեռնաթափման/բեռնաբարձման օրական միջին ծավալը կազմում է 400 տոննա:
- Պրեսելինգի և դիստրիբյուցիոն ծառայություններ տեղական արտադրողների համար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուկաներում
- Ապրանքների անվտանգ և ժամանակին բեռնափոխադրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում
|
- Փոքր և միջին ձեռնարկությունների ապրանքատեսակների առաջխաղացում շուկայում
- Ապրանքների ապահով բեռնափոխադրում Ice House լոգիստիկ կենտրոնների միջազգային ցանցի ներսում:
|
|